«Նոթինհգեմ Ֆորեսթը» հաղթեց «Սաութհեմփթոնին»` հավասարվելով «Արսենալին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Նոթինհգեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» ստադիոնում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։
«Անտառապահները» դեռ առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը և երեք անապատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմից աչքի ընկան Էլիոթ Անդերսոնը, Կալում Հադսոն-Օդոյին ու Քրիս Վուդը։
«Սրբերից» երկրորդ կեսում կարողացան հետ բերել երկոր գնդակ. գոլերը խփեցին Յան Բեղնարեկն ու Պոլ Օնուաչուն։
Այսպիսով, «Ֆորեսթը» հաղթեց 3:2 հաշվով և 44 միավորով երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Արսենալը»։ «Սաութհեմփթոնը» վերջինն է` 20-րդը և ունի միայն 6 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Էլիոթ Անդերսոն, Կալում Հոդսոն-Օդոյի, Յան Բեդնարեկ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Նունու Էսպիրիտու Սանտու, Պոլ Օնուաչու, Սաութհեմփթոն, Քրիս Վուդ