Նոթինգհեմ Ֆորեսթը տրանսֆերային պատուհանի փակման օրը միանգամից 8 գործարք է իրականցրել
Սեպտեմբերի 1-ին` ուշ երեկոյան, փակվեց անգլիական Պրեմիեր լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը։
Փակման օրն ամենաակտիվը եղել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որիը միանգամից 8 տրանսֆեր է իրականացրել։
«Անտառապահների» շարքերը համալրել են հենակետային կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեն (ՊՍՎ -> 30 մլն եվրո), կենտրոնական պաշտպան Էնդրյու Օմոբամիդելեն («Նորվիչ» -> 12,85 մլն եվրո), կենտրոնական պաշտպան Մուրիլիոն («Կորինտիանս» -> 12 մլն եվրո), կենտրոնական կիսապաշտպան Նիկոլաս Դոմինգեսը («Բոլոնիա» ->, 10 մլն եվրո), դարպասապահ Օդիեսաս Վլախոդիմոսը («Բենֆիկա» ->, 9 մլն եվրո), ձախ վինգեր Կալում Հոդսոն-Օդոյին («Չելսի» -> 3,5 մլն եվրո), Նունու Տավարեշը (վարձակալություն, «Արսենալ» -> 1,15 մլն եվրո) և կենտրոնական հարձակվող Դիվոկ Օրիգին («Միլան» -> վարձակալություն)։
Նշենք, որ Իբրահիմ Սանգարեի գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել Մորգան Գիբս-Ուայթի ռեկորդը, ում դիմաց ակումբը 2022 թ. ամռանը «Վուլվերհեմպտոնին» վճարել է 29,5 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիվոկ Օրիգի, Էնդրյու Օմոբամիդելե, Իբրահիմ Սանգարե, Կալում Հոդսոն-Օդոյի, Մուրիլիո, Նոթինգհեմ Ֆորեսթ, Նունու Տավարեշ, տրանսֆերներ, Օդիսեաս Վլախոդիմոս