«Նոա» է տեղափոխվել Խորվաթիայի առաջնությունում 219 հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

«Նոա» է տեղափոխվել Խորվաթիայի առաջնությունում 219 հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը

29/06/2025 - 22:42

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոան» պայմանագիր է կնքել խորվաթ վինգեր Ալեն Գրգիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։ 30-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։

Գրգիչը «Նոային» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։

Եզրային հարձակվողը Խորվաթիայի առաջնությունում հանդես գալու հարուստ փորձ ունի, 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել 27 ասիստ։ Ժամանակին նա հանդես է եկել խորվաթական «Սլավենում», «Օսիեկում», «Ռիեկայում», «Սեսվետեում» ու հունգարական «Դյոշդորում»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 600 հազար եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023