«Նոա-աղջիկները» 36 գոլ է խփել` տանելով անհավանական հաղթանակ 📸
«Նոա-աղջիկները» 36 գոլ է խփել` տանելով անհավանական հաղթանակ 📸
30/03/2026 - 01:28

Ֆուտբոլի կանանց Հայաստանի Առաջին խմբի 14-րդ տուրում «Նոա-աղջիկները» հյուրընկալվելիս 36:0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Արարատ-աղջիկների» նկատմամբ։

Սերինե Բադալյանի գլխավորած թիմից 16 գոլ է խփել Նարե Հովհաննիսյանը, Անեթ Մեհրաբյանն աչքի է ընկել 9 անգամ։

Հովհաննիսյանը 46 գոլով գլխավորում է Առաջին խմբի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Մեհրաբյանը 42 գոլով երկրորդն է։

Հյուրերից Աննա Փառեյանը գրանցել է հեթ-տրիկ, Աննա Սաղաթելյանը, Արմինե Վարդանյանն ու Մաֆերին Կամարան` դուբլ, Անժելիկա Ղահրամանյանը խփել է մեկ գոլ, իսկ մրցակցի ֆուտբոլիստ Սաթենիկ Մարտիրոսյանը գրավել է սեփական դարպասը։

«Նոա-աղջիկները» անցկացրած բոլոր 12 խաղերում հաղթել է, խփել 166 գոլ, դարպասը պահել անառիկ` 36 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։

«Արարատ-աղջիկները» 11 խաղում միայն 1 հաղթանակ է տարել, կրել 10 պարտություն, խփել 3 գոլ, բաց թողել 192 գոլ, 3 միավորով զբաղեցնում է վերջին` 10-րդ տեղը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026