Նոան տպավորիչ խաղով հաղթեց հունական ԱԵԿ-ին 🎥

Նոան տպավորիչ խաղով հաղթեց հունական ԱԵԿ-ին 🎥

06/08/2024 - 22:13

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց հունական ԱԵԿ-ի դեմ։

Հայաստանի փոխչեմպիոնը տպավորիչ խաղ ցույց տվեց և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Ռուի Մոտայի գլխավորած թիմի գոլերը խփեցին Վիրջիլ Պինսոնը, Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և Գոնսալու Գրեգորիուն։

Մրցակցից աչքի է ընկել Լևի Գարսիան։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Աթենքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023