«Նոան» սենսացիոն պարտություն է կրել 9 ֆուտբոլիստով 🎥
Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 2:3 սենսացիոն պարտություն է կրել ԲԿՄԱ-ից։
«Բանակայիններից» դուբլ է գրանցել Գրենիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Նարեկ Հովհաննիսյանը։
Գործող չեմպիոնից երկու գոլ խփել է Հելդեր Ֆերեյրան։
«Նոան» հանդիպումն ավարտել է 9 ֆուտբոլիստով։ Մրցակցին արմունկով հարվածելու համար 28-րդ րոպեին դաշտից հեռացվել է Նարդին Մուլահուսեյնովիչը, իսկ 70-ին ԲԿՄԱ-ի դարպասապահ Դավիթ Դավթյանի նկատմամբ թույլ տված կոպտագույն խախտման համար կարմիր քարտ է ստացել Բիլալ Ֆոֆանան։
Սա Fastex Պրեմիեր լիգայում 2025 թվականի վերջին հանդիպումն էր։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 23 միավորով 5-րդն է, ԲԿՄԱ-ն` 15 միավորով 7-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml