Նոան ռեկորդ է սահմանել հայկական ակումբների շրջանում🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին»։
«Նոան» դարձել է առաջին հայկական ակումբը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 5 հաղթանակ է տարել եվրագաթային մրցաշարի որակավորման փուլում։ Այդ մասին հայտնել է «Նոայի» մամուլի ծառայությունը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման փուլում, բացի «Ռուժոմբերոկից», երկու անգամ հաղթել է հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2:0, 2:1), մեկական անգամ էլ` Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին» (7:0) ու հունական ԱԵԿ-ին (3:1)։
Հավելենք, որ «Նոան» ու «Ռուժոմբերոկը» պատասխան հանդիպումն անցկացնելու են օգոստոսի 29-ին Սլովակիայում` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։ Դիմակայության հաղթողը հանդես է գալու Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԵԿ, Կոնֆերենցիաների լիգա, հայկական-ֆուտբոլ, Նոա, Շկենդիա, Ռուժոմբերոկ, Սլիմա Ուոնդերերս