«Նոան» պարտվում է «Ունիվերսիտատեա Կրայովային» առաջին խաղակեսից հետո 🎥
«Նոան» պարտվում է «Ունիվերսիտատեա Կրայովային» առաջին խաղակեսից հետո 🎥
23/10/2025 - 23:51

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Նոան» մրցում է «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի չեմպիոնը ռումինական ակումբին պարտվում է 0:1 հաշվով. 38-րդ րոպեին աչքի է ընկել Մանդեյ Էթիմը։

Առաջին խաղակեսում «Ունիվերսիտատեա Կրայովան» միայն դարպասի գրավման դրվագում է դիպուկ հարված կատարել։

«Նոան» 9 հարված է կատարել, որից 3-ը` դիպուկ։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը 33 րոպեին հաշիվը բացելու ֆանտաստիկ պահ կորցրեց, երբ Տակուտո Օշիմայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Մաթեուս Այասի դեպքում մրցակցին փրկեց դարպասապահ Պավել Իսենկոն։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025