Նոան պատմական հաղթանակ է տարել 🎥

Նոան պատմական հաղթանակ է տարել 🎥

26/07/2024 - 12:29

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 7:0 հաշվով ջախջախեց Մալթան ներկայայցնող «Սլիմա Ուոնդերերսին»։

Հայկական ակումբը կրկնել է մրցաշարի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Նախկինում Կոնֆերենցիաների լիգայում այդ հաշվով հաղթանակ գրանցվել էր հետևյալ խաղերում.

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) 7:0 «Դանդի Յունայթեդ» (Շոտլանդիա)

«Սլավիա Պրահա» (Չեխիա) 7:0 «Սենթ Ջոզեֆ» (Ջիբրալթար)

«Վալմիերա» (Լատվիա) 7:0 «Տրե Պենե» (Սան Մարինո)

Բացի այդ, եվրագավաթային մրցաշարերում «Նոան» տարել է հայկական ակումբների պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչև այդ, ռեկորդը պատկանում էր «Ալաշկերտին», որը 2023 թ. հուլիսին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Տիվատի «Արսենալին» (Չեռնոգորիա) ջախջախել էր 6:1 հաշվով։

Հավելենք, որ «Սլիմա» – «Նոա» դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 1-ին Մալթայում` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023