«Նոան» ու «Ֆերենցվարոշը» գոլառատ ոչ-ոքի են գրանցում առաջին խաղակեսից հետո 🎥

«Նոան» ու «Ֆերենցվարոշը» գոլառատ ոչ-ոքի են գրանցում առաջին խաղակեսից հետո 🎥

30/07/2025 - 22:47

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցում է հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ։

Առաջին խաղակեսից հետո կողմերը գոլառատ ոչ-ոքի են գրանցում` 2:2։

«Ֆերենցվարոշից» արդեն 50-րդ վայրկյանին հաշիվը բացեց Ալեքսանդր Պեշիչը, 7-րդ րոպեին հյուրերից պատասխանեց Էլդեր Ֆերեյրան, 12-րդ րոպեին հունգարացիներին կրկին առաջ մղեց Լենի Ջոզեֆը, 22-րդ րոպեին էլ աչքի ընկավ «Նոայի» հարձակվող Մաթեուս Այասը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նոան» տանը պարտվել է 1:2 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023