«Նոան» հետաքրքրված է 1,2 միլիոն եվրո արժեք ունեցող խաղացողի ծառայություններով
Հայաստանի չեմպիոն «Նոան» հետաքրքրված է Տակուտո Օշիմայի ծառայություններով, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
27-ամյա հենակետային կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում հանդես է եկել ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովայում», 39 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 ասիստ։ Օշիման նախկինում խաղացել է նաև Սլովակիան ներկայացնող «Միխալովցեում» և լեհական «Կռակովիայում»։
Ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հեղինակավոր Transfermarkt կայքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, ՀՊԼ, Նոա, Ունիվերսիտատեա Կրայովա, Ռումինական Սուպերլիգա, Ռումինայի առաջնություն, Տակուտո Օշիմա, տրանսֆերներ