«Նոան» իրականացրել է հայակական ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը 📸
«Ունիվերսիտատեա Կռայովայի» կիսապաշտան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի «Նոայում», հաղորդում է ռումիանական ակումբի մամուլի ծառայությունը։
Transfermarkt-ի տվյալներով` Հայաստանի չեմպիոնը ճապոնացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 500 հազար եվրո։
Այդ գործարքը դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2010 թ. հունվարին, երբ «Բանանցը» (խմբ.` ներկայում «Ուրարտու») սերբ պաշտպան Դարկո Լովրիչի տեղափոխության համար «Վոյվոդինային» նույնպես վճարել է 500 հազար եվրո, բայց դա վարձակալական տրանսֆեր է եղել։
2008 թ. հունվարին Աշտարակի «Միկան» Դուշանբեի «Հիմայից» 200 հազար եվրոյով գնել է տաջիկ հարձակվող Դիլշոդ Վասիևի տրանսֆերը։
Հավելենք, որ 27-ամյա Օշիման «Ունիվերսիտատեա Կռայովայում» հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 39 խաղում խփել է 1 գոլ, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Transfermarkt, հայկական-ֆուտբոլ, Ունիվերսիտատեա Կրայովա, Տակուտո Օշիմա, տրանսֆերներ