Նոան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Ռուժոմբերոկին![🎥](https://s.w.org/images/core/emoji/14.0.0/svg/1f3a5.svg)
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «Նոան» ուներ խաղային ու տարածքային մեծ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։
Ռուի Մոտայի գլխավորած թիմից հաղթական գոլերը խփեցին Գոնսալու Գրեգորիուն, Գոռ Մանվելյանը և Մաթեուս Այասը։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպպումը կկայանա օգոստոսի 29-ին Սլովակիայում։ «Ռուժոմբերոկի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am