Նեյմարը կանգնել է լուսացույցի տակ և վաճառականներից գնել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկ🎥
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն այժմ ԱՄՆ-ում է, որտեղ անցկացվում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է 32-ամյա ֆուտբոլիստը, որը մեքենայով ընթանում էր Ինգլվուդի «Սոու-Ֆայ» մարզադաշտ, կանգնել լուսացույցի տակ և վաճառականներից գնել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկ։
Վաճառականների ուրախությանը չափ ու սահման չի եղել, որոնք նաև լուսանկարվել են ֆուտբոլիստի հետ։
Նշենք, որ Նեյմարը մարզադաշտից աջակցել է Բրազիկիայի հավաքականին, որը Կոպա Ամերիկայի մեկնարկային խաղում չկարողացավ կոտրել Կոստա Ռիկային (0:0)։
Նեյմարն այժմ ապաքինվում է նախորդ տարվա հոկտեմբերին ստացած ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա 2024 թ. օգոստոսին։
Հիշեցնենք, որ Նեյմարը 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Նեյմար