Նյուքասլը 100 մլն եվրոյի դիմաց փորձել է գնել Նապոլիի հարձակվողին
«Նյուքասլը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նպատակ է ունեցել գնել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «կաչաղակները» նիգերիացի հարձակվողի դիմաց նեապոլիտանական ակումբին առաջարկել են 100 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։
Հաղորդվում է, որ «Նյուքասլը» այս գործարքը կփորձի իրականացնել արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավելենք, որ Օսիմենն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղոյմ դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, Նյուքասլ, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ