Նյուքասլը փայլում է. «կաչաղակները» հաղթեցին Տոտենհեմին` ներխուժելով ՉԼ գոտի 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Առաջին կեսում «կաչաղակները» շոկի ենթարկեցին «խցաններին»` ստանալով երկու գնդակի առավելություն. 31-րդ ու 40-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կալում Վիլսոնն ու Միգել Ալմիրիոնը։
Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում խփեց 10-րդ գոլը և լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին, ում ակտիվում կա 17 գնդակ։
Այսպիսով, «Նյուքասլը» 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 21 միավոր` բարձրանալով Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնական։
Լոնդոնյան ակումբը, 23 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Էդի Հաու, Կալում Վիլսոն, Հարի Քեյն, Միգել Ալմիրիոն, Նյուքասլ, Տոտենհեմ