Նյուքասլը շատ մոտ է սուպեր տրանսֆեր իրականացնելուն
«Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «կաչաղակները» շատ մոտ են այս գործարքն ավարտին հասցնելուն, որի դիմաց բասկյան ակումբին վճարելու են 70 մլն եվրո։
Բացի դրանից, «Ռեալ Սոսիեդադը» հետագայում ունենալու է նաև 10% մասնաբաժին շվեդ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից։
Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Նյուքասլի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Իսակի` «Նյուքասլ» տեղափոխության մեծ հավանականության մասին հաստատել են նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ու The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը։
Հատկանշական է, որ այս գործարքը դառնալու է «կաչաղակների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս պահը «Նյուքասլի» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Ժոելինտոնի գործարքը, երբ ակումբը «Հոֆֆենհայմին» վճարեց 44 մլն եվրո։
Նշենք, որ Ալեքսանդր Իսակը «Ռեալ Սոսիեդադի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 132 խաղում դառնալով 44 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Իսակ, Դավիդ Օրնշտայն, Նիկոլո Սկիրա, Նյուքասլ, Ռեալ-Սոսիեդադ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո