Նյուքասլը մտադիր է գնել Բարսելոնայի պաշտպանին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, հնարավոր է, կարիերան շարունակի Անգլիայում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը», որը պատրաստվում է լրջարեն ամրանդել կամզը նոր սեփականատեր ունենալուց հետո։
Ակումբին անհրաժեշտ է նոր ձախլիկ կենտրոնական պաշտպան, իսկ Լանգլեն բոլոր չափանիշներով բավարարում է ակումբի ղեկավարությանը։
Հատկանշական է, որ 26-ամյա պաշտպանը նույնպես դեմ չէ փոխել ակումբային գրանցումը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նա կորցրել է տեղն ակումբի մեկնարկային կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` «կաչաղակները» Լանգլեին մտադիր են գնել 2022 թ. հունվարի 1-ից բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ամեն դեպքում, հաղորդվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պետք չէ «Նյուքալից» սպասել խոշոր ծախսեր։
Հավելենք, որ Կլեման Լանգլեն «բլաուգրանասի» շարքերը համալրել է 2018 թ. հուլիսին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 137 հանդիպում` դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Կլեման Լանգլե, Նյուքասլ, տրանսֆերներ