Նյուքասլը մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «Ռեյմսին» կվճարեն 30 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն։
Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ Էկիտիկեի գործակալը «Ռեյմսից» թույլտվություն ստանալուց հետո այժմ բանակցություններ է վարում «Նյուքասլի» հետ, որպեսզի ավարտին հասցնի գործարքը։
Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բորուսիա Դորտմունդը», սակայն ռուրյան ակումբը նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը գործնականում կորցրել է։
Ինչ վերաբերում է «Նյուքասլին», ապա «կաչաղակները» դեռևս 2022 թ. ձմեռային պատուհանի ժամանակ էին մոտ Էկիտիկեին գնելուն, սակայն գործարքն ինչ-ինչ պատճառներով չկայացավ։
Հավելենք, որ Յուգո Էկիտիկեն ավարտված մրցաշրջանում «Ռեյմսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Յուգո Էկիտիկե, Նյուքասլ, Ռեյմս, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո