Նյուքասլը ՄՅՈՒ-ից իր սպորտային տնօրենի համար խոշոր գումար է պահանջում
«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթի ծառայություններով։
53-ամյա ֆունկցիոներն այս տարվա փետրվարին լքել է «կաչաղակների» շարքերը, սակայն մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի ակումբի հետ։
The Telegraph-ը գրում է, որ «կարմիր սատանաները» անգլիացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու համար «Նյուքասլին» առաջարկել է 2 մլն ֆունտ ստերլինգ։ «Նյուքասլը» Էշվորթի տեղափոխության համար «Բրայթոնին» 2022 թ. մայիսին հենց այդքան գումար է վճարել է։
Այդուհանդերձ, «Նյուքասլի» ղեկավարներն Էշվորթի համար պահանջում են 15 մլն ֆունտ ստերլինգ, որին հավելավճարների տեսքով պետք է ավելանա ևս 5 միլիոն ֆունտ։
Սպասվում է, որ «Յունայթեդը» պատրաստ է բարելավել իր առաջարկը` Էշվորթի հետ ամռանը պայմանագիր կնքելու համար։ Ցանկացած դեպքում, մանկունյական ակումբում ակնկալում են, որ «կաչաղակները» տարեվերջին կնվազեցնեն ֆինանսական պահանջները։
Ավելացնենք, որ Դեն Էշվորթն անգլիական ֆուտբոլի ամենահայտնի ֆունկցիոներներից մեկն է։ Վերջինս 2013-2018 թթ. Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում զբաղեցրել է Զարգացման գծով տնօրենի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեն Էշվորթ, Մանչեսթեր Յունայթեդ, Նյուքասլ, տրանսֆերներ