Նիցցան շոկի ենթարկեց ՊՍԺ-ին` հյուրընկալվելիս հաղթելով փարիզյան ակումբին 🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Նիցցան» Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 3:2 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ «Նիցցայի» հարձակվող Թերեմ Մոֆին, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց` օգնելով աչքի ընկնել նաև Գաետան Լաբորդին։
Փարիզյան ակումբի կամզից էլ փայլեց Կիլիան Մբապեն, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։
Մբապեն Լիգա 1-ի շրջանակում անցկացրած 4 խաղում Մբապեն խփել է արդեն 7 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո Ֆրանչեսկո Ֆարիոլիի թիմը վաստակեց 9 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Պարի Սեն-Ժերմենը», 8 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաետան Լաբորդ, Թերեմ Մոֆի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Նիցցա, ՊՍԺ, Ֆրանչեսկո Ֆարիոլի