Նիկո Վիլիամսի հիասքանչ բենեֆիսը! «Ատլետիկը» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախել է «Վալյադոլիդին» 🎥

Նիկո Վիլիամսի հիասքանչ բենեֆիսը! «Ատլետիկը» ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախել է «Վալյադոլիդին» 🎥

24/02/2025 - 11:32

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամես» ստադիոնում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Վալյադոլիդի» դեմ։

Բասկյան ակումբը ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել և մրցակցին ջախտախել ոչ ֆուտբոլային` 7:1 հաշվով։

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից փայլել է Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Վիլիամսը, որը երկու գոլ է խփել ու մեկ ասիստ կատարել։

Տանտերերից մեկական գոլ էլ խփել են Միկել Խաուրեգիսարը, Մարոն Սանադին, Օյան Սանսեթը, Գորկա Գուրուսետան և Ինիակի Վիլիամսը։

«Վալյադոլիդից» հեղինակության գնդակը խփել է Մամադու Սիլան։

«Ատլետիկը» վաստակել է 48 միավորով 4-րդ տեղում է, «Վալյադոլիդը» վերջինն է` 20-րդը և ունի միայն 15 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023