Նիկո Վիլիամսը ֆանտաստիկ անցումից հետո հաղթական գոլ է խփել 🎥
Նիկո Վիլիամսը ֆանտաստիկ անցումից հետո հաղթական գոլ է խփել 🎥
10/11/2025 - 00:25

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիեդոյին»։

Բասկյան ակումբի հաղթական գոլը 25-րդ րոպեին ֆանտաստիկ անցումից հետո խփել է Նիկո Վիլիամսը։

Իսպանիայի ազգային հավաքականի վինգերն օգոստոսի 17-ից ի վեր առաջին գոլն է խփել։ Նախորդ անգամ նա աչքի էր ընկել «Սևիլիայի» դեմ առաջին տուրի խաղում (3:2)։

«Ատլետիկը» 17 միավորով 7-րդն է, «Ռեալ Օվիեդոն»` 8 միավորով վերջին` 20-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025