Նիկո Սերանո և 21-րդ դարում Ատլետիկի ամենաերիտասարդ գոլահարները
Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ «Ատլետիկ Բիլբաոյի» կազմը համալրում են նաև Լեզամայի ակադեմիայի սաները։ Վերջին օրինակներից է Նիկո Սերանոն, ով միանգամից պատմություն կերտեց` Լա լիգայի իր նորամուտի մրցաշրջանում դառնալով գոլի հեղինակ 18 տարեկանում։ «Ատլետիկի» կազմում 21-րդ դարում նրանից ավելի երիտասարդ տարիքում գոլի հեղինակ դարձել են միայն Իկեր Մունիայինն ու Խավի Մարտինեսը։
Անցնող հարյուրամյակի ընթացքում բազմաթիվ ֆուտբոլիստներ են իրենց նորամուտը նշել Լա լիգայում Լեզամայի մարզադպրոցն ավարտելուց հետո։
Լեզաման իսպանական ֆուտբոլի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն է, որը տվել է այնպիսի անուններ, ինչպիսք են Իկեր Մունիայինը, Ֆրան Եստեն, Դանի Արանսուբիան, Կարլոս Գուրպեգին, Արից Ադուրիսը, Ինիակի Վիլիամսը, Խավի Մարտինեսը, Ֆերնանդո Լյորենտեն ու Մարկել Սուսաետան, ովքեր այնտեղ թրծվել են ինչպես ֆուտբոլիստներ, այնպես էլ զարգացրել են իրենց մարդկային հատկանիշները։
Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները «Ատլետիկի» լեգենդներն են, իսկ բասկյան ակումբը, միանշանակ, կարող է հպարտանալ, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ այն 3 ակումբներից մեկն է, որոնք երբեք դուրս չեն մնացել Լա լիգայից։
Բացի դրանից, վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներին կարելի է գտնել 21-րդ դարում «Ատլետիկի» կազմում աչքի ընկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների շարքում։
Օրինակ, Իկեր Մունիայինն այժմ ակումբի ավագն է ու «Ատլետիկի» մեծության խորհրդանիշը։ Լեզամայի ակադեմիայից դուրս գալուց հետո նա շատ արագ դարձավ «Բիլբաոյի» կազմում Լա լիգայի շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Մունիայինը 2009 թ. հոմտեմբերի 4-ին «Վալյադոլիդի» դարպասը գրավել է 16 տարեկան, 9 ամսական և 15 օրական հասակում։
Խավի Մարտինեսը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկի» կազմում ընթացիկ դարում։ Նախքան Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալը, Մարտինեսը 2006 թ. սեպտեմբերի 17-ին «Ատլետիկո Մադրիդի» դարպասը գրավեց 18 տարեկան և 15 օրական հասակում։
Վերադառնանք Նիկո Սերանոյին, ով, ինչպես նշեցինք, վերջերս է Լեզամայի մարզադպրոցից համալրել «Ատլետիկի» գլխավոր թիմի շարքերը։ Սերանոն բասկյան ակումբի կազմում նորամուտը նշեց 2021 թ. սեպտեմբերի 11-ին «Մալյորկայի» դեմ կայացած խաղում, իսկ արդեն մի քանի ամիս անց` 2022 թ. հունվարի 22-ին, Լա լիգայի շրջանակում առաջին անգամ հանդիպումն սկսեց մեկնարկային րոպեներից և «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում խփեց խաղի միակ գոլն ու հաղթանակ պարգևեց «Ատլետիկին»։
Սերանոն այս գնդակի շնորհիվ դարձավ 21-րդ դարում «Ատլետիկի» կազմում գոլ խփած երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա «Ռայոյի» դարպասը գրավել է 18 տարեկան, 10 ամսաման և 18 օրական հասակում։
Այժմ այս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստին «Ատլետիկի» մարզչական շտաբն էլ ավելի մեծ ուշադրությամբ է հետևում, ով Լա լիգայի շրջանակում մասնակցել է ակումբի վերջին 6 խաղերից 5-ին։
# Ատլետիկ, Ատլետիկ Բիլբաո, Իկեր Մունիային, Լա լիգա, լալիգա, Խավի Մարտինես, Նիկո Սերանո, Ռեալ Սոսիեդադ