Նիկո Կովաչ. Սանեն կարող է  օգնել Բավարիային

Նիկո Կովաչ. Սանեն կարող է օգնել Բավարիային

10/07/2019 - 15:54

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեյի մասին: Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու է մյունխենյան ակումբը դժվարությունների հանդիպում տրանսֆերային շուկայում:

«Սանեն կարող է մեզ օգնել: Նրա կարգը երևում է հավաքականում և «Ման Սիթիի» կազմում ելույթներով:

Ինչ վերաբերվում է տրանսֆերներին՝ մենք պայքարում ենք միլիարդերների և պետությունների դեմ: Խաղացողները գնում են Աբու Դաբի, Դուբայ, Քաթար: Նրանց տրամադրության տակ ավելի շատ գումար կա, քան «Բավարիայի» նման ակումբների:»,- Կովաչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023