Նիդերլանդներում հանդես եկող հայ ֆուտբոլիստը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից 🎥
Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիտեսի» կիսապաշտպան Իրակի Եղոյանը պատրաստ է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։
Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի տեղեկություններով` 20-ամյա ֆուտբոլիստը հրավերի սպասում Հայաստանի հավաքականին։
Եղոյանը ծնվել է Վրաստանի մայարքաղաք Թբիլիսիում և 7 հանդիպում է անցկացրել այդ երկրի երիտասարդական հավաքականում։
Նա պատրաստ է ընդունել այն երկրի ազգային հավաքականի հրավերը, որն առաջինը պաշտոնապես կդիմի իրեն։
Եղոյանը 2011 թվականից հանդես է գալիս նիդերլանդական ակումբներում, 2013-17 թթ. եղել է Ամստերդամի «Այաքսի», 2017-24 թթ.` «Տվենտեի» համակարգում։ Նա այս տարվա օգոստոսին երկու տարվա պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում 9 խաղում 2 գոլ է խփել։
Հայ ֆուտբոլիստը երկրորդ դիվիզիոնի 8-րդ տուրում «Դե Գրաֆսխապի» դեմ խաղում (1:3) շրջադարձ հարվածով անհավանական գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Իրակի Եղոյան, Հայաստանի-հավաքական, Նիդերլանդների երկրորդ դիվիզիոն, Վիտես, Վրաստանի հավաքական, Վրաստանի Մ-21 հավաքական