Նիդերլանդների հավաքականը ևս մեկ լուրջ կորուստ ունի Եվրո-2024-ից առաջ
Նիդերլանդների հավաքականի և «Ատալանտայի» կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը բաց կթողնի Եվրո-2024-ը։
Նիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հունիսի 10-ին Իսլանդիայի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման (4:0) նախավարժանքի ժամանակ։
Կոպմեյներսը «նարնջագույնների» կազմում 21 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների հավաքականին Եվրոպայի առաջնությունում չի կարող օգնել նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Հոլանդիայի հավաքական, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միություն, նիդեռլանդների հավաքական, Տյոն Կոմպենեյրս