Նիդերլանդները փայլում է` ջախջախելով Կանադային🎥

Նիդերլանդները փայլում է` ջախջախելով Կանադային🎥

07/06/2024 - 00:46

Նիդերլանդների հավաքականը Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի հետ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում «նարնջագույնները» մեծացրին ճնշումն ու մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։

Ռոնալդ Կումանի թիմից մեկական գոլ խփեցին Մեմֆիս Դեպայը, Ժերեմի Ֆրիմպոնգը, Վութ Վեգորսն ու Վիրջիլ վան Դայկը։

Հոլանդացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 10-ին և նույն մարզադաշտում կընդունեն Իսլանդիային։

Կանադան հունիսի 9-ին Բորդոյում կհյուրընկալվի Ֆրանսիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023