Նիդեռլանդների հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Նիդեռլանդների հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

10/11/2023 - 20:18

Նիդեռլանդների հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են մասնակցելու առաջիկա հանդիպումներին:

«Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ջասթին Բեյլոու («Ֆեյենորդ»), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ», Անգլիա), Բարթ Վերբրյուգեն («Բրայթոն», Անգլիա)

Պաշտպաններ – Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դեյլի Բլինդ («Ժիրոնա», Իսպանիա), Վիրջիլ վան Դայք («Լիվերպուլ», Անգլիա), Դենզել Դումֆրիս, Սթեֆան դե Վրեյ (երկուսն էլ՝ «Ինտեր», Իտալիա), Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր», Գերմանիա), Լուսթհարել Գերտրույդա, Քվիլինսի Հարթման (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ»), Յորել Հաթո («Այաքս»)

Կիսապաշտպաններ – Տյոն Կոպմեյներս, Մարտեն դե Ռոն (երկուսն էլ՝ «Ատալանտա», Իտալիա), Դոնիել Մալեն («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Տիջանի Ռեյնդերս («Միլան», Իտալիա), Խավի Սիմոնս («Լայպցիգ», Գերմանիա), Ջոուի Վերման, Յերդի Սհաութեն (երկուսն էլ՝ ՊՍՎ), Կալվին Սթենգս, Մաթս Վիֆեր (երկուսն էլ՝ «Ֆեյենորդ»)

Հարձակվողներ – Սթիվեն Բերգվայն, Բրայան Բրոբի (երկուսն էլ՝ «Այաքս»), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Վաութ Վեգորս («Հոֆֆենհայմ», Գերմանիա)

Նշենք, որ «նարնջագույնների» հայտացուցակում մեկ նորեկ կա. «Այաքսի» 17-ամյա կենտրոնական պաշտպան Յորել Հաթոն առաջին անգամ է հրավիրվել հավաքական:

Հավելենք, որ Նիդեռլանդների հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում նոյեմբերի 18-ին կմրցի Իռլանդիայի, իսկ նոյեմբերի 21-ին՝ Ջիբրալթարի ընտրանու դեմ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023