Ներկայացվել է Գերմանիայի Սուպերգավաթի նոր տիտղոսը 📸
Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) ներկայացրել է երկրի Սուպերգավաթի նոր տիտղոսը։
Գավաթն այսուհետ կկրի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերի անունը. նա 78 տարեկանում մահացել է 2024 թ. հունվարի 7-ին։
Տիտղոսի վրա պատկերված կլինի Բեկենբաուերի լուսանկարն ու նրա անունով հատուկ տարբերանշան։
Այս տարի Սուպերգավաթը կխաղարկեն երկրի չեմպիոն «Բավարիան» ու գավաթակիր «Շտուգարտը»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Շտուտգարտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

