Ներկայացվել է ԱԱ-2022-ի տարբերանշանը

Ներկայացվել է ԱԱ-2022-ի տարբերանշանը

04/09/2019 - 14:35

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի տարբերանշանը, որը կանցկացվի Քաթարում:

«Տարբերանշանի ծռված գծերը խորհրդանշում են ավազե սարերը, իսկ շարունակական հանգույցը ներկայացված է 8 թվանշանի տեսքով, ինչը խորհրդանշում է 8 մարզադաշտերը, որտեղ կանցկացվեն խաղերը: Տարբերանշանն իրենից ներկայացնում է նաև հավերժության նշանը, ինչն արտացոլում է մրցաշարի միավորող բնույթը:

Տառատեսակն արտացոլում է արաբական ավանդական գեղագրությունը՝ ներկայցված ժամանակակից տեսքով:»,- հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023