Ներկայացում «Սիգնալ Իդունա Պարկում». Բավարիան կրկին հաղթեց Բորուսիային🎥
Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Der Klassiker-ը, որի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ բավական հետաքրքիր պայքարում, և կողմերը միասին խփեցին 5 գոլ, իսկ «Բավարիան» 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
Մյունխենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կինգսլի Կոմանը։
«Իշամեղուների» գոլերն էլ խփեցին Յուլիան Բրանդտը և Էրլինգ Հալանդը։
Հավելենք, որ կայացած վերջին 7 Der Klassiker-ներն ավարտվել են «Բավարիայի» հաղթանակով։
Այս հաղթանակից հետո Յուլիան Նագելսմանի թիմը վաստակեց 34 միավոր և ամրապնդվեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։
«Բորուսիան» մնաց 30 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Der Klassiker, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Կինգլսի Կոման, Յուլիան Բրանդտ, Յուլիան Նագելսման, Ռոբերտ-Լևանդովսկի