Նեյմար. Երազում եմ դառնալ աշխարհի լավագույն խաղացողը
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը պատմել է «Բարսելոնայից» հեռանալու պատճառների և իր նպատակների մասին:
«Երազում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց դա հետագայում կլինի: Կարծում եմ, որ հիմա լավագույնը Մեսսին է: Հենց խաղով: Նա խաղում է այլ կերպ, դա Մեսսին է:
Ես հեռացա «Բարսելոնայից» հանուն նոր մարտահրավերների և հաղթանակների: Ես ցանկացա նոր բան և լքեցի հարմարավետության գոտին: Բայց ես հետևում եմ «Բարսելոնային» և առաջվա պես շփվում եմ նախքին թիմակիցներիս հետ:
Հեռացա, որովհետև զգացի, որ ուզում եմ ավելի շատ դժվարություններ:»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում El Mundo-ն: