Նեյմարն առաջին գոլն է խփել «Սանթոս» վերադառնալուց հետո 🎥
Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի (Խմբ.` Սան Պաուլո նահանգի առաջնությունը) 10-րդ տուրում «Սանթոսը» տանը 3:1 հաշվով հաղթել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ագուա Սանտային»։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև աստղային հարձակվող Նեյմարը, որը 14-րդ րոպեին դիպում է եղել 11-մետրանոցից և «Սանթոս» վերադառնալուց հետո խփել առաջին գոլը։
33-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին նաև ասիստ է կատարել ու օգնել աչքի ընկնել Գիլերմեին։
«Սանթոսը» վաստակել է 12 միավոր և B խմբի առաջատարն է, «Ագուա Սանտան» 6 միավոր ունի և С խմբում վերջին` 4-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարվա դադարից հետո վերադարձել «Սանթոս»` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2025 թ. հուլիսի 1-ը։ Նա 79 գոլով Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է և առավել հայտնի է «Բարսելոնայում» ու ՊՍԺ-ում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից