Նեյմարի «Սանթոսը» հաղթեց խոշոր հաշվով` նվաճելով Կոպա Սուդամերիկանայի ուղեգիր 🎥
Նեյմարի «Սանթոսը» հաղթեց խոշոր հաշվով` նվաճելով Կոպա Սուդամերիկանայի ուղեգիր 🎥
08/12/2025 - 01:04

Բրազիլիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կրուզեյրոյին»։

Խուան Վոյվոդայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Տասիանոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժոաո Շմիդտը։

Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ ու առաջատար Նեյմարը։

«Սանթոսը» առաջնությունն ավարտեց 47 միավորով, պահեց տեղն ուժեղագույնների խմբում` նվաճելով նաև Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարի` Կոպա Սուդամերիկանայի ուղեգիր։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025