Նեյմարի ոսկերչական ասիստն օգնել է «Սանթոսին» հաղթանակ տանել 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 9-րդ տուրում «Սանթոսը» «Վիլա Բելմիրո» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Ռեմոյին»։
Տանտերերից 40-րդ րոպեին հաշիվը բացել է Տասիանոն` եզրափակելով «Սանթոսի» ավագ և առաջատար Նեյմարի ոսկերչական ասիստը։
Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 4 խաղում գրանցել է 3 գնդալ ու 2 ասիստ։
«Սանթոսը» 10 միավորով 13-րդ տեղ է բարձրացել, «Ռեմոն» 6 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բրազիլական Ա սերիա, Նեյմար, Ռեմո, Սանթոս, Տասիանո