Նեյմարի` անկյունայինից ուղիղ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

Նեյմարի` անկյունայինից ուղիղ հարվածով խփած անհավանական գոլը 🎥

24/02/2025 - 08:46

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի, 12-րդ տուրում «Սանթոսն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող Լիմեյրայի «Ինտերնասիոնալին»։

Հանդիպման 27-րդ րոպեին «Սանթոսի» աստղային հարձակվող Նեյմարը մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից կատարած անհավանական հարվածով` հաշիվը դարձնելով 2:0։

Այդ խաղում 33-ամյա ֆուտբոլիստը նաև երկու ասիստ է կատարել և օգնել Տիկինիո Սոարեսին դուբլ գրանցել։

«Սանթոսը» հաղթանակից հետո 12 միավորով B խմբում գրավել է առաջին տեղն ու մրցաշարում պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում, որտեղ կմրցի «Բրագանտինոյի» դեմ։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (70 գոլ) հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»։ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը Լիգա Պաուլիստայում խփել է երկրորդ գոլը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023