Նեյմարը 3 տարվա ընթացքում առաջին դուբլն է գրանցել 🎥

Նեյմարը 3 տարվա ընթացքում առաջին դուբլն է գրանցել 🎥

05/08/2025 - 12:48

Բրազիլիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»։

Տանտերերից դուբլ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։

33-ամյա վինգերն ակումբային մակարդակում նախորդ դուբլը գրանցել էր դեռ ՊՍԺ-ում հանդես գալու ժամանակ` 2022 թ. օգոստոսի 22-ին, երբ «Լիլի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղում (7:1) մրցակցի դարպասը գրավել է երկու անգամ, կատարել նաև 3 ասիստ։

Նեյմարը 2022 թ. օգոստոսից ի վեր նաև առաջին անգամ առանց փոխարինվելու 5 անընդմեջ հանդիպման է մասնակցել

«Ժուվենտուդեի» դեմ խաղում «Սանթոսից» մեկ գոլ էլ խփել է Ալվարո Բարեալը, իսկ հյուրերից աչքի է ընկել Վիլկեր Անխելը։

«Սանթոսը» 18-ի է հասցրել միավորների քանակը և բարձրացել 15-րդ տեղ, «Ժուվենտուդեն» 11 միավորով նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023