Նեյմարը 2026-ի իր առաջին խաղում ասիստ է կատարել` օգնելով «Սանթոսին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
Նեյմարը 2026-ի իր առաջին խաղում ասիստ է կատարել` օգնելով «Սանթոսին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
16/02/2026 - 10:25

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի խմբային փուլի վերջին` 8-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախել է 4-րդ դիվիզիոնը` Դ սերիան ներկայացնող «Վելո Կլուբին»։

Տանտերերից 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի ավագ և առաջատար Նեյմարը։

Աստղային կիսապաշտպանը 82-րդ րոպեին ասիստ է կատարել ևս մեկ անվանի ֆուտբոլիստի` «Ինտերի» նախկին հարձակվող, Բրազիլիայի ազգային հավաքականում (18 խաղ, 5 գոլ) հանդես եկած Գաբրիել Բարբոսային` Գաբիգոլին։

Նեյմարը 2026թ. առաջին հանդիպումն է անցկացրել։ 34-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է նախորդ տարեվերջին ստացած ծնկի վնասվածքից։

«Սանթոսը» հաղթանակի շնորհիվ 12 միավորով խմբային փուլն ավարտել է 8-րդ տեղում` դուրս գալով փլեյ-օֆֆ։ «Վելո Կլուբը» 5 միավորով զբաղեցրեց նախավերջին` 15-րդ տեղը և դուրս մնաց Լիգա Պաուլիստայի ուժեղագույնների խմբից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026