Նեյմարը փայլում է` օգնելով «Սանթոսին» հաղթել «Վասկո դա Գամային» 🎥
Բրազիլիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վասկո դա Գամային»։
Տանտերերից փայլել է Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ), թիմի ավագ Նեյմարը։ Աստղային կիսապաշտպանը դուբլ է գրանցել։
34-ամյա ֆուտբոլիսը նոր մրցաշրջանում անդրանիկ գոլերն է խփել։
«Սանթոսը» Ա սերիայում առաջին հաղթանակը տարավ` 4 միավորով բարձրանալով 13-րդ տեղ։ «Վասկոն» 1 միավորով վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml