Նեյմարը վաստակում է այնքան, որքան Ատալանտայի ողջ կազմը

Նեյմարը վաստակում է այնքան, որքան Ատալանտայի ողջ կազմը

12/08/2020 - 14:14

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Լիսաբոնում մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը։ Դիմայաություններն այս փուլից սկսած անցկացվելու են մեկ խաղով։ Առաջին կիսաեզրափակչի շրջանակում միմյանց դեմ են մրցելու «Ատալանտան» և ՊՍԺ-ն։

Today.ng-ն հղում կատարելով իտալական La Gazetta dello Sport-ին՝ հետաքրքիր փաստ է ներկայացրել, որը կապված է Բերգամոն ներկայացնող ակումբի և փարիզյան ակումբի աստեղերից՝ Նեյմարի հետ։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը հավասար է «Ատալանտայի» ողջ կազմի աշխատավարձի հետ։ Նեյմարը տարեկան վաստակում է 36 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Ատալանտայի» կազմում ամենաշատը վաստակում է թիմի ավագ Ալեխանդրո Պապու Գոմեսը և կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը, որոնք տարեկան վաստակում են 3․3 մլն եվրո աշխատավարձ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023