Նեյմարը ՊՍԺ-ից հեռանալու ծրագիր է մշակել
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում ակումբի նոր պայմանագիր կնքել, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո 28-ամյա հարձակվողը որոշել է հեռանալ Ֆրանսիայի մայրաքաղաքից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նեյմարը մտադիր է վերադառնալ «Բարսելոնա», որտեղից հեռացել է 2017 թվականի օգոստոսին ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց։
Բանն այն է, որ ֆուտբոլիստը փորձում է խորամանկել և ծրագրում է «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարության վրա 2021 թվականի ամռանը ճնշում գործադրել, որպեսզի նրան վաճառեն՝ սպառնալով, որ հաջորդ ամռանը կհեռանա անվճար։
Նշվում է, որ «Բարսելոնայի» և Նեյմարի հավանական դատական հերթական քաշքշուկը խաղացողի վերադարձին չի խանգարի։
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ