Նեյմարը մնում է ՊՍԺ-ում․ կողմերը շուտով նոր պայմանագիր կկնքեն

Նեյմարը մնում է ՊՍԺ-ում․ կողմերը շուտով նոր պայմանագիր կկնքեն

23/03/2021 - 01:08

«Պարի Սեն-Ժերմենի» առաջատարներից Նեյմարը որոշում է կայացրել մնալ ակումբում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Նեյմարը մոտ է «Փարիզի» հետ նոր պայմանագիր կնքելուն։

Աղբյուրը գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն այժմ շատ երջանիկ է Փարիզում և գոհ է ակումբի նոր սպորտային նախագծից՝ պատրաստվելով ակումբի հետ կնքել 5 տարվա պայմանագիր։

Սպասվում է, որ Նեյմարի նոր պայամանագրի կետերը վերջնական կքննարկվեն առաջիկա օրերին, և համաձայնության հասնելուց հետո կողմերը կհայտարարեն դրա կնքման մասին։

Ռոմանոն գրում է նաև, որ 29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրում առկա է «մեծ բոնուսի» կետ, որը Նեյմարը կստանա միայն առաջիկա տարիներին Չեմպիոնների լիգան հաղթելու դեպքում, սակայն գումարի չափը դեռևս չի հաջողվել պարզել։

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի շարքերը համալրել է 2017 թվականի ամռանը։ Այդ ժամանակ փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիտի դիմաց «Բարսելոնային» վճարեց ռեկորդային՝ 222 մլն եվրո։ Մինչ այս պահը Նեյմարը «Փարիզի» կազմում անցկացրել է 104 հանդիպում՝ դառնալով 83 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023