Նեյմարը ներկա չի եղել Պելեի հուղարկավորության արարողությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 2-ին տեղի է ունեցել Պելեի հուղարկավորության արարողությունը։
Սպասվում էր, որ Պելեի վերջին հրաժեշտի արարողությանը պետք է մասնակցեր նաև ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, սակայն, ըստ RMC Sport-ի տեղեկությունների, 30-ամյա ֆուտբոլիստը մնացել է Փարիզում։
Նեյմարը հունվարի 2-ին մարզվել է «Պարի Սեն-Ժերմենի» կազմում և պատրաստվում է փարիզյան ակումբի հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունվարի 6-ին. այդ օրը ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում կմրցի Լիգա 3-ը ներկայացնող «Շատորուի» դեմ։
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին. նա 82 տարեկան էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, Նեյմար, Պելե, ՊՍԺ