Նեյմարը հանուն Բարսելոնայի կմերժի ՊՍԺ-ի աստղաբաշխական աշխատավարձի առաջարկը
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հանուն «Բարսելոնայի» կմերժի փարիզյան ակումբի՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը։
Նեյմարի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, սակայն գալիք ամռանը բրազիլացի ֆուտբոլիստը կրկին կփորձի վերադառնալ «Բարսելոնա»։ Գործող պայմանագրով Նեյմարը վաստակում է մոտ 50 մլն եվրո աշխատավարձ, սակայն, ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, հանուն կատալոնական ակումբ վերադառնալուն խաղացողը պատրաստ է գնալ աշխատավարձի կրկնակի կրճատման։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում Նեյմարի համար։ Նոր պայմանագրով Նեյմարը բոնուսներով կարող է վաստակել մոտ 100 մլն եվրո, սակայն նույնիսկ այդ գումարի չափը հետ չի պահի նրան «Բարսելոնա» վերդառանալու մտքից։
Նշվում է նաև, որ Նեյմարը «կատպանռնագույնների» ղեկավարության հետ արդեն ունի բանավոր համաձայնություն և գալիք ամանը կվերադառնա հարազատ ակումբ, որտեղից հեռացել է 2017 թվականի ամռանը։ Այդ ժամանակ ՊՍԺ-ն խաղացողի տրանսֆերի դիմաց վճարեց ռեկորդային 222 մլն եվրո։
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ