Նեյմարը կրկին զայրացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը իր հերթական անփույթ քայլով զայրացրել է ակումբի ղեկավարությանը։
28-ամյա բրազիլացին մեկնել է Գերմանիա՝ հովանավորչական միջոցառմանը և ֆոտոսեսիային մասնակցելու նպատակով։ Միջոցառումը նվիրված է եղել հագուստի բրենդներից մեկին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է մնացել խաղացողի պահվածքից, քանի որ խաղացողը չի կենտրոնանում իր վնասվածքի վերականգնման վրա։ Սակայն, որևէ տուգան ակումբը չի սահմանել խաղացողի համար։
# Լիգա-1, Նեյմար, ՊՍԺ