Նեյմարը կրկին գումար է պահանջում Բարսելոնայից
«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարը դեռևս հույս ունի «Բարսելոնայից» ստանալ 43․6 մլն եվրո հավելավճարը։ Այդ գումարը բրազիլացի ֆուտբոլիստը պետք է ստանար 2016 թվականին՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Ինչպես տեղեկանցում է Marca-ն, Նեյմարն իր փաստաբանների գլխավորությամբ կատալոնական ակուբի դեմ հերթական հայցն է պատրաստում, որպեսզի դիմեն դատարան՝ գումարը պահանջելու նպատակով։
Ավելի վաղ 28-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ արդեն հայց ներկայացրել է իր ակումբի դեմ, որը, սակայն, մերժվել է, դեռ ավելին՝ դատարանը որոշեց, որ հենց Նեյմարը պետք է 6․7 մլն եվրո վճարի «Բարսելոնային»։
Այդ գումարը Նեյմարը պետք է ստանար 2017 թվականին, սակայն այդ տարվա օգոստոսին նա ռեկորդային՝ 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, իսկ «կապտանռնագույնները» հրաժարվեցին վճարել։
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ