Նեյմարը կհեռանա «Սանթոսից»
Նեյմարը կհեռանա «Սանթոսից, հայտնում է O Globo-ն։
33-ամյա ֆուտբոլիստի հայրը, որը նաև նրա գործակալն է, պայմանագրի երկարաձման հարցում բանակցել է բրազիլական ակումբի հետ, սակայն համաձայնության չի հասել։
Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուի (79 գոլ) և «Սանթոսի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հունվարի 1-ին. նա կդառնա ազատ գործակալ։
Աստղային կիսապաշտպանն այս տարվա հունվարին է վերադարձել հարազատ ակումբ, 21 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 ասիստ։ Այժմ ֆուտբոլիստն ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա միայն նոյեմբերի երկրորդ կեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նեյմար, Սանթոս, տրանսֆերներ