Նեյմարը կարող է խաղալ Մոնակոյի դեմ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մոնակոյի» դեմ կայանալիք հանդիպմանը:
Ինչպես հայտնում է ESPN-ը, բրազիլացի ֆուտբոլիստը հայտնել է թիմի բժիշկներին, որ պատրաստ է դաշտ վերադառնալ:
Որբաթ և շաբաթ օրերին նա բուժզննություն կանցնի, ինչից հետո որոշում կկայացվի հանդիպանը նրա մասնակցության վերաբերյալ:
27-ամյա ֆուտբոլիստը չի խաղում հունվարից, ոտնաթաթի ոսկրի կոտրվածքի պատճառով:
ՊՍԺ – «Մոնակո» հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին:
# Լիգա-1, Մոնակո, Նեյմար, ՊՍԺ