Նեյմարը կարծում է, որ ՊՍԺ-ն իրեն պատժում է
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը դժգոհ է մնացել, որ չստացվեց տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, բրազիլացին զայրացած է, որ ակումբի ղեկավարությունը որոշում ընդունեց իրեն կատալոնական ակումբ բաց չթողնել:
Նա վստահ է, որ նման որոշման միակ պատճառն այն է, որ փարիզյան ակումբը ցանկանում է իրեն պատժել:
Նեյմարին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ բրազիլացին սպառված է այնպես ինչպես երբեք չի եղել իր կարիերայի ընթացքում, քանի որ վերջինս չէր սպասում, որ կմնա «մայրաքաղաքայինների» կազմում: